Ողջ միությունն իմ հարևանը շրջել է. Ինչ-որ բան է փնտրում, թե ինչ՝ չեմ իմանում: Ուրիշի գործի մեջ քիթ խոթելր լավ չէ. Բայց, ախր, ոնց լռեմ, չէ՛, էլ չե՛մ դիմանում: Մետաքս վարագույր է պատnւհանին նրանց, Ատլաս խալաթով է նրա Զինան ճեմում: Թե ինձ տային էդքան բարձր աշխատավարձ, Ուրան կգտնեի թեկուզ հենց Մոսկվայում: Ու ինձ թվում է՝ դա ընդամենը խաղ է. Նա հենց դիտավորյա՜լ ոչ մի հանք չի բացում: Հարց է ծագում՝ ինչո՞ւ, չէ՞ որ փողն առնում է, O՜, էն էլ ի՜նչ խոշոր փողեր է ձեռ գցում: Իսկ երեկ լակոտն իր խոհանոցում ընկավ Ու քիչ մնաց գլխով մեր դուռը ցած գցի. Ջրամանս ջարդվեց... Դիտմամբ արեց հարկավ. Ես հորից կլորիկ հաշիվ պահանջեցի : Ուրեմն միշտ էդքան ռուբլինե՞ր նրան, Դե հիմի, ոնց կարգն է, թող որ գինը մուծի: Ես դա պահանջում եմ հանուն արդարությա՛ն, Ու նախանձը էստեղ, իհարկե, գործ չունի: Ոչի՜նչ, նրանց համար ես «դրախտ» կսարքե՛մ. Նա բնակարանն իր կփոխանակի դեռ: Իրենց փողի հաշիվն իրենք էլ չգիտեն, Իuկ մենք մի արաղի գին էլ ետ չենք գցել:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997