Ւսկ մարդիկ անվերջ քրթմնջում էին, Արդարություն են միշտ մարդիկ ուզում. -Հերթում ամենքից մենք աոաջ էինք, Ւսկ ով վերջում էր, ուտում է ներսում: Նրանց, ոնց կարգն էր, բացատրեցին. - Մենք խնդրո՜ւմ ենք ձեզ, գնացե՛ք հեռու: Ուրի՜շ են նրանք՝ արտասահմանցի, Իսկ դուք, ներեցեք, ո՞վ եք, ինչացո՞ւ: Իսկ մարդիկ անվերջ մրթմրթում էին, Արդարության են դեռ հետամտում, Հերթում ամենքից մենք առաջ էինք, Իսկ ով վերջում էր, նրա՛նք են ուտում: Եվ հերթապահը հաuկացրեց նորից. - Եu ձեq խնդրո՜մ եմ՝ գնաք անաղմուկ: Ուտողները, դե, պատգամավո՜ր են, Իսկ դուք, ներեցե՛ք, ախր, ո՞վ եք դուք: Իսկ մարդիկ գոռում, գոռգոռում էին, Արդարություն են մարդիկ միշտ ուqում. - Հերթում ամենքից մենք առաջ էինք, Բայց ով վերջում էր, ուտում է ներսում:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997