Մշուշի մեջ փակված որքա՜ն հրաշքներ կան. Չես հասնի, չես տեսնի ու չես կարող վերցնել: Երկու փորձ եղել է, էլի է պետք, սակայն. Երրորդությունն է միշտ Տերը գերադասել: Անգիր սովորիր, հիշիր ողջ կյանքում, Ոնց մոգական խոսք կրկնիր անվերջ. «Մի՛ կորցրու դու քո հավատը մուժում, Եվ քե՛զ մի՛ կորցրու դու մշուշի մեջ»: Կար ժամանակ՝ հազա՜ր փորձանք էր մեզ տիրել: Շատերին թաքցրեց մշուշը ոսոխից։ Սակայն հիմա, մշու՛շ, հարկավո՛ր չեu ղnւ էլ, Հերի՛ք է ողջ տայգան փակես դnւ մեզանից: Անգիր սովորիր, հիշիր ողջ կյանքում, Ոնց մոգական խոսք՝ կրկնիր անվերջ. «Մի՛ կորցրու դու քո հավատը մաժում, Եվ քե՛զ մի՛ կորցրու դա մշուշի մեջ»: Պարուրել լռությամբ, առեղծվածով մի հին՝ Բնությունը ինքն է ամեն ինչ կախարդել։ Թե՛ սպիտակ ոսկին, թե՛ ամբողջ սև ոսկին Լոկ մշուշն է հսկում՝ պահակն այդ ալեհեր: Սիայն դու սերտիր, հիշիր ողջ կյանքում , Ոնց մոգական խոսք կրկնիր անվերջ. «Մի՛ կորցրու դու քո հավատը մուժում, Եվ քե՛զ մի կորցրու դու մշուշի մեջ»: Ուրեմն ի՞նչ, ոչի՞նչ է մարդը մշուշի դեմ. Դուրս է գալիս՝ չարժե՞ անգամ նոր փորձ անել։ Բայց չէ՞ որ մարդկային մեր ջերմության հանդեպ Նույնիսկ մառախուղը համբարձվում է վերև։ Ոնց պետքն Է uերտի՛ր, հիշի՛ր ողջ կյանքում. Ինչպես կախարդանք՝ կրկնիր անվերջ. «Մի՛ կորցրու դու քո հավատը մուժում Եվ քե՛q մի՛ կորցրու դnւ մշուշի մեջ».
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997