ճակատագրական վախճան չեմ սիրում Ու չեմ հոգնում ես երբևէ կյանքից։ Չե՛մ սիրում տարվա ոչ մի եղանակ, Երբ հիվանդ եմ կամ խմում եմ նորից։ Չե՛մ սիրում ես պաղ լկտիությունը Ու չե՛մ ընդունում հիացք կատարյալ։ Չե՛մ սիրում, երբ որ անծանոթ մեկը Փորձում է կողքից նամակս կարդալ։ Չեմ սիրում կիսատ-պռատ եu ոչինչ, Կամ՝ երբ զրույցդ են ընդհատում հանկարծ։ Երբ կրակում են հանկարծ թիկունքից Եվ կամ՝ կրակում թեկուզ դեմ դիմաց։ ճշմարտանման սուտն եմ ես ատում, Կասկածի որդը, հարգանքը քսու, Կամ՝ երբ որ դիտմամբ քեզ հակառակվում, Ասես ապակուն երկաթ են քսում։ Չե՛մ սիրում երբեք կուշտ վստահություն. Լավ է՝ չqործ՛են արգելակները։ Ցավում եմ. «պատիվ» բառն է մոռացվում, Եվ ասես պատիվ է մատնությունը: Չե՛ն ծնվnւմ իմ մևջ կարեկցանք nւ ցավ, Երբ ես թևեր եմ տեսնում կոտրված, Չե՛մ uիրnւմ բիրտ ուժ, խեղճություն անճար, Բայց և խղճում եմ Հիսուսին խաչված: Ինձ էլ չե՛մ սիրում, երր որ վախկոտ եմ, Ծեծն անմեղների չեմ կարող տանել։ Նաև՝ երբ հոգուս մեջ են խցկվում, Առավել՝ երբ որ թքում են այնտեղ: Կրկես, արենա նույնպես չեմ տանում. Հեշտ է մանրվnւմ միլիոնր այնտեղ: Թող nր լավ կյանք են դեռ մեզ խnuտանում, Մեկ է, ամենն այդ չե՛մ կարող uիրել:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997
© Սարգիս Նաջարյան. Audio, 2017
© Սամվել Բակսինյան. Audio, 2020