Ո՞վ ասաց. «Այրվել է հիմնովին, էլ հողին զուր սերմեր պահ չտաք»: Ո՞վ ասաց, թե մեռել է հողը։ Ո՛չ, քնել է նա առժամանակ. Չե՛ս խլի հողից մայրությունը, Ւնչպես ծովն անզոր ես դատարկել. Ո՞վ ասաց, թե վառել են հողը: Ո՛չ, այդ վշտից է նա սևակնել։ Խոր վերքեր են ռմբափոսերը, Ու խրամատները՝ բաց ճաքեր։ О, հողի բաց ու մերկ ջղերը Վերերկրային տանջանք են տեսել։ Բայց ամեն ինչի կդիմանա, Չհաշվե՛ք դուք հողին խեղանդամ : Ո՞վ ասաց, թե չի երգում հիմա, Թե լռել է հողը հավիտյան։ Ո՛չ, զնգում է, զսպած հառաչը, Նա անթիվ իր վերքերի միջով. Ախր, այդ մեր հոգի՛ն է հողը, Չե՛ս անի հոգին ոտնակոխ։ Ո՞վ ասաց, թե մեռյալ է հողը։ Ո՛չ, քնել է նա առժամանակ:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997