Դողս բռնեց էլի, ու սարսուռն ինձ պատեց, Սիրտս դղրդում է, ոնց քարը տակառում: Փռչոտ մի տականք է լկտի բազմել իմ մեջ` Դժնի կերպարանքով ու թաթերով կառչուն: Երբ ընկերներս իմ տառապանքը տեսնում Ու քրթմնջում եմ, թե հարբելու է նորից, - Նեղվում եմ, նրա հետ ես տեղս չեմ գտնում. Իմ օդն ագահ կլլում, կեղեքում է նա ինձ: Ո’չ երկրորդ մի ՙես՚, ո’չ նմանակ է նա. Անհեթեթ են, անմիտ որակումներն ամեն: Հարամ արյունն է իմ. միս-արյուն ենք հիմա: Ֆանտաստները անգամ էստեղ կմոլորվեն: Նա սպասում է, թե երբ կյանքս կմարի, Քառատողեր է նա գրոտում իմ ձեռքով: Ու դառնում եմ ես չար, եսամոլ ու բռի. Կծախեմ բոլորին` մեկ առ մեկ, թե խմբով: Չէ’, ես արդարացում չեմ որոնում բնավ. Թո’ղ որ անցնի կյանքը, հալվի, անէանա: Բայց չեմ կարող ներել ես ակնթարթը այն, Եթե հանկարծ տիրի, գերազանցի ինձ նա: Ու ես էլի վերջին իմ ուժերն եմ ժողվում. Ոչ մի կերպ չի պրծնի խարդախ այդ սրիկան: Թույն եմ իմ կոկորդն ու երակները մղում. Թո’ղ լափի, թո’ղ սատկի- եկա’ հախից նրա:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997
© Սիլվա Յուզբաշյանը. Audio, 2013