Պոկվելով սիրած աջկա գրկից, Մի գրկեք այլոց - զսպեք ձեր թուքը. Հիշեցեք Ավստրալիան մեր դրկից, Եվ` թե ոնց վախճանվեց մեծ Կուկը: Բոլորակ նստոտած հազրեվարդի տակ, (Այնտեղ կար միայն մեկ խորտիկ), Ուտում էին Ավստրալիայում այդ տաք Մեկմեկու վայրենի այդ մարդիկ: Սակայն ինչու’ այդ բնիկները կերան Կուկին, Ինչու’ - դա պարզ չէ ցայսօր ոչ մեկին: Ես, զորօրինակ, հակված եմ այս տարբերակին. Ուտել ուզեցին և կերան Կուկին: Կա և թեզիս, որ նրանց մեծը խիստ անմեկին Գոռաց, որ շատ կուզեր ուտել նավի կոկին: Զավեշտ ստացվեց - լսենք թմբուկին. - Ուզեցին` կոկին, իսկ կերան Կուկին: Եվ չբռնեք, խնդրեմ, նյութված դավի բուկը. Նրանք նավ բարձրացան համր, ինչպես ձուկը: Գործի մեջ դրեցին գավազան բամբուկը, Մթության մեջ` չրխկ - և չկա Կուկը: Բայց կա, իմիջայլոց և այսպիսի վարկած, Որ Կուկին կերան մեծ հարգանքից դրդված. Իբրև ցեղի ոգին դրդեց ցեղի մոգին. - Հառաջ, տղաներ, բռնեցեք Կուկին: Ով որ առանց աղի խժռի նրա սուկին, Նրա մեջ կմտնի հաստատ Կուկի խիզախ ոգին: Ինչ որ մեկը ճանկեց հարպունի թոկը. Նետեց հարպունը և մեռավ Կուկը: Իսկ բնիկներն այսօր մորուքներն են փետրում, Նիզակ են ջարդում, աղեղ են փրթում... Կրակը նետեցին գավազան - բամբուկը. Սրտանց ողբում են, որ չկա Կուկը:
© Ռութ Մուրադյան. Թարգմանություն, 2011