Պրկած ջիլ, ջիղ նետվում եմ ողջ թափով, Սակայն այսօր կրկին չկա պրծում. Շուրջկալել են, սեղմել ճիչով, ծափով - Դեպի համարներն են ինձ հալածում: Եղեգնուտում որոտում են հրացանները, Որսորդները դիպուկ են, ուրախ: Ձյան վրա գալարվում են գայլերը, Որպես կաղկանձի կենդանի թիարախ: Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած - Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր: Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած. Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր: Գայլերիս հետ ազնվաբար չեն վարվում Եգերները, բայց հաստատ ձեռք ունեն: Դրոշակներով մեր ուղին են ճաղում Եվ խփում են անվրեպ, ապաքեն: Գայլը չի կարող խախտել սովորույթը. Թերևս մեր մոտ կաթի հետ մեկտեղ Մեր մեջ մտել է և այս վարույթը. Կարմիր գիծը չի կարելի հատել: Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած - Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր: Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած. Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր: Այո’ - ունենք կարող ոտք ու ծնոտ. Բացատրիր, մեծ գայլ, մեր վարքը. Մենք հալածական հասնում ենք գծի մոտ Եվ սակայն չենք հատում այդ խեղճ արգելքը: Գայլն անզոր է - չկա այլ ընտրություն. Ահա ավարտվեց և իմ ժամանակը - Ով ուներ վստահ նշանառություն - Ժպտաց` իրենն է նշավակը: Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած - Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր: Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած. Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր: Բայց ես հնազանդեցումից անցա Լաթերի - կյանքը հաղթեց մահին: Իսկ շփոթ կանչերի վրա պանծացա - Քակտել էի անքակտ բարքերը հին: Պրկած ջիլ, ջիղ նետվում եմ ողջ թափով, Սակայն այսօր երեկվա նման չէ. Շուրջկալեցին, այո, ճիչով, ծափով, Սակայն չհասան նրանք ոչնչի: Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած - Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր: Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած. Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր:
© Ռութ Մուրադյան. Թարգմանություն, 2011