Եթե ընկերդ դարձել է հանկարծ Ոչ այն է ընկեր, ոչ այն` թշնամի, Թե միանգամից դու չես հասկանում Լավն է, թե` վատը, Մի թող դու նրան մենակ-անընկեր: Ռիսկ արա, վերցրու և լեռները տար: Եվ մագլցելիս, Թող որ նա լինի պարանից կապած` Քո իսկ պարանից: Ով է նա, այնժամ դու կհասկանաս: Եվ եթե տեսնես գագաթին լեռան, «Ախ» չի քաշում նա իր վեհությունից ու հիացմունքից, Թե հանկարծ թթվեց, դեպ վար ցանկացավ, Մի քայլ ետ գնաց դեպի սառցադաշտ, Ընկճվեց հանկարծ, Նշանակում է ընկեր չէ կողքիդ, օտար է, օտար: Դու մի կշտամբիր ու մի հայհոյիր, քշիր թող գնա: Վերև գնալիս նրանց չեն վերցնում Եվ նրանց մասին երգեր չեն երգում: Իսկ եթե նա չի նվում, վնգվնգում, Եթե մռայլվում, բայց խոժոռ դեմքով դեռ գնում է նա, Իսկ երբ դու ընկար, տնքաց, բայց ժայռին դեռ կպած մնաց, Եվ եթե գնաց նա քեզ հետ, ինչպես մարտի են գնում, Գագաթ բարձրացավ ժայռի, հմայված - Հարբած-վեհացած վեհի հիացքից, Դու ապավինիր, վստահիր նրան, ինչպես քեզ ու մի&`, Ու մի բաժանվիր երբեք նրանից:
© Լաուրա Բալյան. Թարգմանություն, 2015