Եղևնուն, իր ծանր ճյուղերն են ճոճում, Տագնապոտ երգում են ծտերը, Ապրում ես կախարդված անտառի ծոցում, Որն անհնար է լքելը: Թող քամին, թխենու դեմ լարի ծուղակ, Անձրևը՝ ծաղկատի յասամանը, Եկ տանեմ քեզ մի լույս, հրաշակերտ դղյակ, ՈՒր ծորում է մունջ սրնգի ձայնը: Կամքիդ կապանք են դրել դիվական, Շուրջբոլորդ՝ սև շրջան են նախշել, Համոզել են, թե՝ դրախտն իսկական - Անտառի թխպոտ թախիծն է թավշե: Լուսնյակ ու երկինք թող գժտվեն իսպառ, Ծեգին, տերևը թող մնա անցող. Միայն շշնջաս. «ինձ այստեղից առ, Տար մի ծովափնյա վայր՝ տաք, արևկող:» Դու ինձ օրն ասա, ժամը՛ նվիրական, Երբ ծածուկ դուրս կելնես ինձ մոտ - Որ տանեմ քեզ, առած բազկիս առնական Թաքցնեմ, որ չգտնի ոչ ոք: Կառևանգեմ, թե ուզածդ է այդ, Հո զուր չե՞մ չարչարվել օր ու զօր: Սիրով, մենք քողտիկն էլ կդարձնենք դրախտ, Առանց սեր՝ դղյակն է դժոխք:
© Սիսաք Առաքելյան. Թարգմանություն, 2010