Մահացու ելքին եմ ես միշտ անհաղորդ, Կյանքն իմ ներսում խնդում է, փթթում, Գարնան զարթոնքն էլ է ինձ անգամ խորթ, Թե այդսմին, ուրախ երգեր չեմ երգում: Զզվելի է ինձ լկտին սառնասիրտ, Ձիու հրճվանքը նրա կեղծ, շինծու, Չեմ սիրում, երբ որ օտարը անսիրտ Նամակս է կարդում թիկունքից, ծածուկ: Արգելք են դնում երբ լեզվիդ, կապանք, Խոսքդ դեռ կիսատ՝ բերանիդ զարկում, Երբ դարանակալ եղած մի տականք Փամփշտակալն է քո վրա պարպում... Բամբասանքը բիրտ, - որպես տարբերակ, Կասկածանքի որդ, սին փառաբանում, Սարսուռ պատճառող պա՜ղ փաղաքշանք, Ապակյա ժպիտ. դա՛ էլ չեմ սիրում: Խորթ է ինձ նաև հղփանքն ինքնագոհ - Առավել, քան թե գոյությունն անսեր: «Պատիվ» ասվածն է վաղուց ոտնակոխ. Ասեկոս, զազրանք - դա՛ է պատվաբեր: Խղճմտանք հայցողն ու տիրողը բռնի՝ Ծնում են համանման զգացում. Չե՛մ կարող խղճալ թևատ արծվին, Խաչ հանված Տիրոջն եմ սոսկ ափսոսում: Ատում եմ ինքս ինձ, երբ մեղկ եմ, փոքրհոգի, Վատ է, երբ անմեղ մեկին են լլկում, Երբ անլվա թաթով ճխլում են հոգիդ, Սմբակահարում, հոգուդ մեջ թքում: Ամբոխ, ասպարեզ խորթ են ինձ հավետ - Այնտեղ արժեզուրկ գանձեր են վխտում. Ինչ նոր հովեր էլ փչեն այսուհետ՝ Չեմ սիրի այն, ինչ ճնշում է, խեղդում:
© Սիսաք Առաքելյան. Թարգմանություն, 2010