Երևիմեռածեմ, աչքերսեմ փակտեսնում, Երևի ես էլ չկամ, երկչոտում եմ, հետո - Որ մինչ իմ լինելը, նա դեռ Փարիզում էր, Եվ որ երեկ միայն, ես իմացա նրան։ Նրան ես հեռավոր Հյուսիսը երգեցի, Մտածեցի, քիչ էլ ու կխոսենք <<դու>> -ով։ Չեզոք գոտու մասին, իզու՜ր ես երգեցի, Ինքը թքա՜ծ ուներ ծաղիկներին բոլոր։ Մտերմիկ կարծելով, այնժամ ես երգեցի, Հաշվարկներս նրա սիրո մասին անցած։ Դե ինչ, մինչ ինձ նա Փարիզում էր եղել, Ու Մարսել Մարսոն էլ, բան էր ասել նրան։ Չունեյի իրավունք, թողի գործարանս, Խղճի ու սարսափի բառերին լուռ կառչած։ Նրան ի՞նչ ,մինչ այս, արդեն Վարշավայում էր, Նորից մենք խոսում ենք լեզուներով օտար; Կգա ու լեհերեն կասեմ, -<<Պրոշե պանի, Էլ չեմ երգի երբեք, ընդունիր ինչպես կամ>>։ Դե ինչ, մինչև ինձ, նա արդե՜ն Իրանում էր, Եվ հասկացա,որ ես էլ չեմ հասնի նրան։ Չէ-որ այսօր այստեղ, վաղը Օսլոյում է, Անհարմար վիճակի,փորձանքի մեջ ընկա։ Ով որ նրա հետ էր, ու հետո կլինի, Լավ է ես սպասեմ,թող որ փորձեն նրանք։
© Աշոտ Հովունու. Թարգմանություն, ?