Այսօր քնքշանքի ժամանակը չի, Փակվել են սրտերը բռունցքի պես, Ահա որսացի գնդակն առաջին, Իսկ հաջորդը՝ թողնում եմ ձեզ: Ետ չեմ դառնալու, - մտքովս անցավ, - Ինչ թանկ էր ապրելու գինը, Մեր որդիները ինչ շուտ մեծացան, Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը: Ինձանից հետո, թեկուզ՝ ջրհեղեղ, Որոշեց մեկը ու ելավ թմբին, Բայց թե ես նրա համար եմ այստեղ, Որ իմ գնդակը նրան չխփի: Հիմա աչքերս կփակվեն անձայն, Ու հող կդառնա հողի գրկինը, Մեր որդիները ինչ շուտ մեծացան, Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը: Մեզանից հետո ո՞վ պիտի մնա, Որ սրտանց պատասխանը տա, Եվ ես ցանկացա, - դա լինի թող նա, Ում հագով սապոգներ չգտան: Ու ես ժպտացի վերջում ծայրեծայր, Ահա նա՝ քթիս տակինը, Մեր որդիները ինչ շուտ մեծացան, Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը: Լռում են սրտերն իրար ետևից, Բայց իմը գոռում է դեռ կրծքիս միջով, Թե՝ չի վերջանում ոչինչ իմ վերջով, Որ կյանքը հավերժ կտևի: Հիմա աչքերս կփակվեն անցավ, Ու հող կդառնա հողի գրկինը, Մեր որդիները ինչ շուտ մեծացան, Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը:
© Սամվել Մարտիրոսյան. Թարգմանություն, ?