Մենք խոսում էինք երեկ և, իհարկե, իրար չէինք էլ լսում, Միևնույն է հիմա, մեր վէճերն ինչո՞վ վերջացան, Ես նոր հասկացա, թե ինչպես է նա ինձ պակասում, Միայն նոր, երբ գնաց նա ու էլ ետ չդարձավ: Նա ամեն ինչ խառնում էր, խանգարում էր, համը հանում, Ընդհատում էր, դեռ բերանս չբացած, Չէր թողնում քնեմ, արթնանում էր բոլորից կանուխ, Իսկ այսօր նա ետ չդարձավ: Դատարկվեց ինչ որ բան, բայց նույնիսկ դա չի կարևորը, Ես հանկարծ երկուսիս համար դառնացա, Քամին կրակի հետ փչեց, հանգցրեց իմ օրը, Այն օրը, որը ետ չդարձավ: Հիմա ես կարող եմ սխալվել նորից ու նորից, Բայց թվաց՝ գարունն ինքն էլ չի սիրում գերություն, Նա վազում է, նա նման է անզեն ու փախչող զինվորի, Ով մեն մի պատասխան ունի՝ լռություն...լռություն... Մեր ցավերը՝ մեր զոհերը կիսում են դեռ մեզ հետ, Եղևնիները՝ մեր ընկածներն են, որ նորից բարձրացան, Վերևում, ներքևում նույն երկինքն է, ուզես,թե՝ չուզես, Եվ շարքի մեջ իր տեղն ունի, իր հաշիվն ունի ամեն ծառ: Իսկ մեր տեղն այստեղ է, համոզվում ենք մենք օր՝ օրի, Քիչ առաջ՝ նեղության մեջ ամեն ինչ հերիքում էր բոլորին, Բայց այսօր տեղը շատ է, և ինձ դարձյալ ու դարձյալ, Թվում է՝ այդ ես գնացի, ու ես էի, որ ետ չդարձա:
© Սամվել Մարտիրոսյան. Թարգմանություն, 2014