Պողպատե թիանիվը Նորից թրատել է դելֆինին, Թիկունքից, նորից թիկունքից, Դա ուրիշ է, ինչ ուզում է լինի, Ականները վերջին Խառնվել են կարապի երգին, Շտապիր, թե ուզում ես, Որ քեզ էլ կանչեն երկինք: Բայց առագաստը, Առագաստը, որ ծվեն-ծվեն եղավ, Մեղա քեզ, մեղա քեզ, մեղա... Կույր է դիտորդը, Եվ դա չի փոխում ոչինչ, Իսկ միոտանին, Այսպես, թե այնպես՝ կկորչի, Փտած դռները, Անկոչ հյուրեր են բերում, Ինչու՞ եմ ես սիրում Նրանց, ում տուն չէի կանչի: Իսկ առագաստը, Առագաստը, որ ծվեն-ծվեն եղավ, Մեղա քեզ, մեղա քեզ, մեղա... Ու թե երգելով, Բոլորս մոտենում ենք վերջին, Թող բարի մախթեն մեզ, Երբ ջուրը ոտքերս կթրջի, Թող բարի մախթեն մեզ, Երբ կրակն ամեն ինչ կջնջի, Թող բարի մախթեն, Իսկ ես չեմ զիջի: Եվ առագաստը, Առագաստը, որ ծվեն-ծվեն եղավ, Մեղա քեզ, մեղա քեզ, մեղա...
© Սամվել Մարտիրոսյան. Թարգմանություն, 2014