Շիկացրու ինձ ճերմակ ծխի մեջ, Ի՞նչ եմ տեսել ես սևից բացի, Ես այսօր շոգեհար եմ անվերջ, Ու շոգը լեզուս կբացի: Տաքացրու բաղնիսը, տիրուհիս, Կդաղեմ ինքս ինձ, կվառեմ, Կքշեմ կասկածներս նոր ու հին Որ եկել ու կողքիս են թառել: Ու եթե նվաղեմ անվայել, Մի թաս ջուրն ինձ կբերի ուշքի, Եվ անցյալն իմ, որն ինձ չի խնայել, Կապույտով կփայլի կրծքիս: Շիկացրու ինձ ճերմակ ծխի մեջ, Ի՞նչ եմ տեսել ես սևից բացի, Ես այսօր շոգեհար եմ անվերջ, Ու շոգը լեզուս կբացի: Ինչքան ծառ եմ, ու հույս խորտակել, Քանի ցավ եմ տեսել, ու ճամփա, Ձախ կողմս Ստալինն էր փակել, Իսկ աջից Մարինն էր խփած: Էխ, հավատն էր, որ մոտ թողեցի, Իմ բաժին դրախտի համար, Ցերեկս գիշերով փոխեցի, Տուր տվեցի գլուխս հիմար: Շիկացրու ինձ ճերմակ ծխի մեջ, Ի՞նչ եմ տեսել ես սևից բացի, Ես այսօր շոգեհար եմ անվերջ, Ու շոգը լեզուս կբացի: Հիշում եմ առավոտը կանուխ, Մեջ առան զինվորները ջահել, Ո՞վ թողեց, որ բոլորս նայեմ, Սիբիրից ինձ սիբիր էին տանում: Իսկ հետո այդ ճահճային հոտից, Մեր կոկորդն ու աքերն էին բռնվում, Ու դաջում էինք ձեզ մեր սրտերին մոտիկ, Որ լսեիք, թե ինչպես է ցավում: Շիկացրու ինձ ճերմակ ծխի մեջ, Ի՞նչ եմ տեսել ես սևից բացի, Ես այսօր շոգեհար եմ անվերջ, Ու շոգը լեզուս կբացի: Պատմությունն իմ սրտխառնոց է ու դող, Ծուխը քիչ-քիչ մաքրվեց, ու թվաց, Թե երեկն իր սառնությունը հերթով, Զիջում է ջերմությանն այսօրվա: Ու մտքերս քունքերիս սեղմվեցին, -Պարզվում է ես գերի չեմ բնավ, -Դու կեչու ավելով ինձ ծեծիր, Որ հնից հետքեր չմնան: Շիկացրու ինձ ճերմակ ծխի մեջ, Ի՞նչ եմ տեսել ես սևից բացի, Ես այսօր շոգեհար եմ անվերջ, Ու շոգը լեզուս կբացի:
© Սամվել Մարտիրոսյան. Թարգմանություն, 2017