Կորած եմ ես հաստատ: Փակ աչքերով տեսնում եմ: Կորած եմ ես հաստատ. դող է սիրտս ընկել, - Ես ո՜վ եմ նրա դեմ…Եղել է Փարիզում նա, Երեկ էլ իմացա, որ ոչ միայն այնտեղ: Երգեր եմ ես երգել, որոնց թեման Հյուսիսն է: Կարծել եմ, թե ահա՝ մենք «դու» կասենք իրար: Իզուր եմ բայց երգել չեզոք գոտու մասին ես. Դե նա թքած ունի՝ ինչ ծաղիկներ կան վառ: Նորից ես երգեցի,- կարծում էի՝ գալիս է, - «Երգ հարավի մասին» կամ «Ով էր նրա հետ»: Բայց ի՜նչ պետքն եմ նրա. տեսել է նա Փարիզը, Անգամ Մարսել Մարսոն խոսել է նրա հետ: Թողել եմ տուն ու գործ, արածս շատ տգեղ էր, Գրքեր ու բառարան թերթել եմ օրերով, Բայց ի՜նչ… հիմա արդեն Վարշավայում, այնտեղ է, Խոսում ենք մենք նորից տարբեր լեզուներով: Կգա, և լեհերեն կասեմ ես. «Պրոշե, պանի, Ես այս եմ, ինչ որ կամ, էլ չեմ փորձի երգել»: Բայց ի՜նչ պետքն եմ նրա. արդեն գնաց Իրան նա: - Դե պարզ է, որ նրան ես չեմ հասնի երբեք: Այսօր այստեղ է նա, իսկ վաղն էլ Օսլոյում է, - Կրակն եմ ես ընկել, ինչպե՞ս և ի՞նչ ասեմ: Ու՛մ հետ եղել է նա կամ ու՛մ հետ կլինի դեռ, Նրանք էլ թող փորձեն: Ես լավ է՝ դեռ սպասեմ:
© Խորեն Գասպարյանի. Թարգմանություն, ?
© Արեգ Նազարյան. Audio, 2016