Ամեն մեկը չէ, որ հայտնվում էր խմբում, որ նեղ էր Ու ես մի անգամ`սահմանված կարգը մերժելու գնով ու շրջանցելու, Օրերից մի օր բերեցի մեկին`ասելով, - Տղերք, Նա ինձ հետ է, դե, մի գավաթ իրեն դուք չե ՞ք լցնելու: Եվ խմում էր նա բոլորի նման, ուրախ էր կարծես, Մենք ընդունեցինք նորեկին որպես հարազատ եղբոր... Բայց հաջորդ օրը նա ծախեց բոլոր, բոլորիս առձեռն, - Սխալվել եմ, ներեք, - ասացի, տեսա արարքը երբ որ: Դատը չեմ հիշում, չհանդուրժեցի այն, չընդունեցի, Իսկ հետո`բարակ, սառն, ինչպես շիրիմ, ու որպես դագաղ, Ախ, թվում էր ինձ, գիշեր է շուրջս մի անթափանցիկ, Առավել ևս երբ իրոք, իրոք այդպես էլ դա կար: Բայց կպահպանեմ ուժերս վերջին, տղե’րք, աննկուն, Նա մտածում է, թե չունեմ ետդարձ իմ մութ զնդանից, Նա մեզ բոլորիս չափից ավելի շուտ թաղեց, թեկուզ, Սակայն սխալվեց, ինձ հավատացեք, տղերք սրտակից: Եվ օրը կգա, չգիտեմ, թե երբ, բայց գալու է այն, Ու ես կհայցեմ, երբ հատուցումի պահն էլ ընձեռվի.. - Չէ՞, որ ես էի օրերից մի օր ուղեկցել նրան, Ինձ տվեք ու նա չի փրկվի հաստատ արդար իմ ձեռից:
© Արա Ալոյան. Թարգմանություն, 2013