Ախ, որտե՞ղ էի երեկ, չգիտեմ,սպանեք թեկուզ, չեմ մտաբերի... Միայն հիշում եմ ես ինչ-որ պատեր, Կլավկային եմ հիշում, հա, նաև իր ընկերուհուն, Համբուրվում էի ես խոհանոցում երկուսի հետ էլ: Իսկ առավոտյան բողոքի ցանկն ենկոխոտում բիբս, Թե տանտիրուհու... մորն եմ վերհիշել, Թե ուզեցել եմ վախեցնել գիշերն Ու թռչկոտել մերկ, երգ եմ ոռնացել, թե գեներալ է իմ հայրը, իբր... Հետո պատռել եմ վերնաշապիկս՝ կրքավանդակիս խփելով գժված,և բողոքել եմ, թե ինձ ծախեցին ամենքը, փախան, Եվ ասում են, որ հանգիստ չեմ տվել բոլոր հյուրերին ՝ Թագավորելով իմ ակորդներով կիսագողական... Հետո, չեմ կոնծել, հոգնել եմ քանզի, Պարագրկությամբ ամբողջ հատակի՝ Փշրել եմ ազնիվբյուրեղապակին... Ասում են, իբր, պատերն էլ ամբողջ Գինով ցողեցի, Իսկ պատուհանից ներքև եմ նետել սուրճի սպասքը թանկ ու գեղեցիկ... Ոչ ոք չի զորել ինձ մի բան ասել, Իսկ հետո դանդաղ տեղի է տվել համբերությունը, Վրա են տվել, թեվերս կապել ու եկել հախից Իսկ վերջում արդեն ծաղրել են ա՜խ, ինձ... Թքել է, այդպես, մեկը իմ դեմքին Բերանիս մեջ էլ օղի են լցրել, Իսկ ինչ-որ պարող ոտքերով հետո խփել է փորիս, Եվ խղճացել է ինձ միայն մեկը՝ մի ջահել այրի՝շա՜տ առաքինի՝ հավատարմությա՜մբ,հիշելով նաև, Կամ գուցե ինձ էլ նմանեցնելով իր այն նախկինին... Հետո, ասում են, գույնս գցել եմ նեղ խոհանոցում, Ձեվացրել, իբր գնում եմ, ահա,ինձ կարգի բերեմ - Արձակե՛ք, ինձ, դե՛.-գոչել եմ խմած, - Վերջացա՛վ, հանգի՛ստ, Քանդել են ձեռքիս կապերը, սակայն Պատառաքաղներն ինձնից թաքցրած... Եվ այստեղ, ահա, սկսվել է մի հիմնական շոու, Որ չես էլ պատմի եվ ոչ մի բառով, Ես իմ ձեռքերի գերբնական ուժով Որպես վիրավոր,հիշաչար գազան, Հրաժեշտից առաջ հրաշք եմ սեպել. Ջարդել եմ բոլոր պատուհանները Եվ պատշգամբն դուռն եմ ցած նետել: ...Ախ, որտե՞ղ էի երեկ, չգիտեմ... Միայն գունավոր պատեր եմ հիշում, Եվ որպես արդյունք՝ այլանդակ մի դեմք, Եվ ուր պիտ գնամ վնասված դեմքով՞... Բայց եթե ճիշտ է, այդպես է եղել, Ի՞նչ է մնում ինձ, պարզապես պառկել, Կամ մեռնել ու Վերջ... Սակայն ինձ օգնեց այրին նամուսով - Խորը գթությամբ ներս առավ նա ինձ, որ ապրենք, ապրենք՝ արդեն երկուսով...
© Արա Ալոյան. Թարգմանություն, 2013