Ես ձեզ կպատմեմ, թե ինչ կլինի, Նոր հորիզոններ կբացեմ ձեր դեմ, Պատմաբանները քարկոծեն թեկուզ, Որ զուգահեռներ տանել չգիտեմ: Կվերադառնան ի շրջան իրենց Մրրիկները ուշ, կամ, գուցե, կանուխ, Կհալչեն մի օր սառույցներն ամեն` Կորչելով անծիր, անհայտ օվկիանում Երփներանգ, բոլոր երազները պիտ Գան ու թուլացնեն դարերի նյարդը, Եվ այդ ժամանակ չար ու բարիներ Պիտ երջանկանաք, խաղաղվեք արդեն:                 Դա լինելու է այսպես, թե այնպես, Չեմ ասի, թե երբ, բայց գիտեմ`այդ է, Եթե լացում են մարդիկ հյուսիսում, Հաստատ կլացի հարավի մարդը: Եվ ոչ Չինգիզ խանի հորդան, այդժամ, Ոչ ձիու դոփյունն ու շաչը սրի - Այլ միլիարդավոր գավերը խմած Հեղեղեն պիտի հողն այս մեղսալի...
© Արա Ալոյան. Թարգմանություն, 2013