Ահա, ինչ կասեմ, կյանքն հիասքանչ է, Եվ զարմանալի ու նաև...կարճ է, Կարևորն է այդ է, էլ ինչի՞ց կառչել։ - Այդ մասին ֆիլմում չեն ասել հստակ, Դուք չե՞ք նկատել, ուստի անվստահ կարծում եք սու՞տ է, նոր հույսի ազդա՞կ։ Ախ, ով իմանա, գուցե, դուք ճիշտ եք. լոկ ցանկություն է եղել երկուստեք, Ձեր հերթը կգա, դուք այն կտեսնեք։ ...Իմացեք, ախր, կյանքն հիասքանչ է, Ինչու՞ մարդ եղած՝ շան պես կլանչել, Ընկերոջ կողքին... սատանա կանչել։ Կգեղեցկացնի աշխատանքը մեզ, սա ես չեմ ասում, ասել են այդպես, կրկնվող բանը, դժվար թե, հերքես։ Ախ, ով իմանա, գուցե, դուք ճիշտ եք. լոկ ցանկություն է եղել երկուստեք, Ձեր հերթը կգա, դուք այն կտեսնեք։ Այս կյանքը՝ մերն է՝ ողջերի օրրան, Մի սպասեք այդքան երջանիկ օրվան, Երջանիկ եղեք՝ անծես, անգոռալ։ Շուտով աստղերն էլ հետավոր պիտի, Մատչելի դառնան՝ մարդկային ոտին, Թե՞ մարդը արդեն աստղ է՝ լու՜յս, պատի՜ր։ Ախ, ով իմանա, գուցե, դուք ճիշտ եք. լոկ ցանկություն է եղել երկուստեք, Ձեր հերթը կգա, դուք այն կտեսնեք։
© Արա Ալոյան. Թարգմանություն, 2013