Իսկ մոմերը հալչում են Հնաոճ հատակին, Ուսակալն արծաթում է Անձրեւով՝ ուսերին։ Հոգեվարքը ցնցում է, Խմորվում է գինին... Թող գնա ինչ, գնում է, Մեկ է ինչ կլինի։ Եւ զգալով կործանումը Դեպի ետ շրջվելով, Եղնիկները փախչում են, Համազարկ որսալով։ Մեկը փողը ուղղում է Անմեղին մի կրծքի... Թող գնա ինչ, գնում է, Թող որ գա՝ ինչ լինի։ Մեկը՝ չարն ու հմուտը Հրճվելով, անմտած Սուր տեգերը նետում է Մայրամուտ բորբոքված։ Նվագներն ալիքում են, Կրկնվում են ահա... Ողջ անցյալը, գնում է, Թող որ գա, ինչ կգա։
© Ռուբեն Թարումեան. Թարգմանություն, 2019