Ես Փորձանքս էի կրում Ուշ գարնան սառցով փխրուն։ Կոտրվեց սառույցն՝ հոգիս կտրվեց իսկույն։ Քարի պես ջրում սուզվեց, Իսկ Փորձանքը՝ ծանր էր տե՛ս՝ Բայց սառցի եզրից կախվեց ու մնաց ափում։ Եւ փորձանքը այդ օրից Աշխարհով փնտրում է ինձ, Բամբասանք, Ասեկոսեք են հետն անցնում։ Իսկ որ ես չեմ մահացել, Մերկ ուռին էր իմացել, Լորիկներ էին լսել այդ հեռու ձորում։ Նրանցից այդ ո՞վ հուշեց, Իմ տիրոջը հաղորդեց, Բայց շուտով ինձ մատնեցին, ասացին նրան։ Եւ կրքով ինքնամոռաց Իմ հետքով նա շտապ գնաց, Իսկ իր հետ Փորձանքն ու Մաղձն անհապաղ եկան։ Նա հասավ ինձ, կանգնեցրեց, Ինձ գրկեց, ձեռքին հանեց։ Իր կողքին թամբում Փորձանքը ծուռ ժպտաց։ Բայց մնալ նա չէր կարող․ Կար միայն փոքրիկ մի օր, Իսկ Փորձանքն անվերջ դարով իմ կողքին մնաց։
© Ռուբեն Թարումեան. Թարգմանություն, 2023