Ուղևորվեցիր կարճ ժամանակով, Աստված չանի՝ նորից հանդիպենք, Իսկ ինձ տանում են ապրանքատարով Բոդայբոյի հանք, դեպի արևելք։ Դու չես արտասվի, չես սպասի ինձ, Հարազատներիս չես այցելելու, Թքած ունենամ՝ տեղի հասքերից Ոսկի եմ երկրի համար հանելու։ Վերջ ամեն ինչին՝ ոչ անվի աղմուկ, Ո՛չ փայտակոճեր ու ո՛չ երկաթգիծ, Կուզեի ոռնալ, ափսոս՝ արտասուք Չկա, յոթ տարով այն լքել է ինձ։ է՛հ, մի՛ սպասիր, աստված քեւլ հետ, Իսկ թե վատ եմ ես, զուր մի՛ տխրիր դա, Ու սակայն հիշի՛ր, որ ճամփին ինձ հետ Աստված չտա մի նոր հանդիպում։ Ես կդիմանամ, ժամկետս կանցնի, Եվ ազատության կհասնեմ անշուշտ, Արգհլագոտու այս տախտամածին - Քանի քնում եմ, մոռանամ մի կուշտ։ Շուրջը անտառն է ճկվում քամու տակ, Կապտախտ է շուրջը, ո՜նց մի կաղկանձիր. Հետևում մնաց յոթ օրվա ճամփա, Ս՚ինչդեռ առջևամ՝ յոթ տարվա ձանձիր։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007