Սնր վառվելը սխալմունք էր հաստատապես, Նստել էինք՝ նա զեղծելու համար, իսկ ես... Որ բռնաբար Քսենյային ես սիրեցի՝ Չնայելով նրա ճիգ ու գոռգոռոցին։ Մեր երկուսին վրա տվեց հանկարծ ՉԵԿԱ-ն, Եվ իրար հետ մենք դարձել ենք հիմա զեկա՝ Զեկա Վասիլև և Պետրով զեկա։ Իսկ ճամբարում կյանքը կյանք չէ, այլ դժոխք է, Շուրջբոլորը՝ մայդանշիկներ2, դոմուշիկներ3, Սնր նկատմամբ՝ վերաբերմունք սարսափելի. Ցանկություններ՝ տարօրինակ, կասկածելի։ Իսկ պետերն հո թքած ունեն՝ ինչ կա, յկա, Նրանց համար մենք պարզապես նույնն ենք՝ զեկա՝ Զեկա Վասիլև և Պետրով զեկա։ Եվ մենք ահա որոշեցինք, ինչ էլ լինի, Փախչել, թե չէ վերջը հաստատ վատ կլինի. Մեզ ամեն օր էլ ով ասես, որ չի ծեծում, Բժիշկն իր մոտ սիրեկան է որպես կանչում։ Փախչելն արդեն որոշված էր։ Մինչ օրը զար, Սնում էինք, մեկ է, նույնը՝ է|ի զեկա՝ Զեկա Վասիլև և Պետրով զեկա։ Մենք փախուստին մոտ չորս տարի պատրաստվեցինք, Երեք տոննա ոււոելեդեն տնտեսեցինք, Մեզ նվիրեց անգամ պստիկ մի շերեփիկ Մի չափազանց շատ սիրալիր քրեականիկ։ Եվ ձեռք ձեռքի՝ մենք ի վերջո ճամփա ընկանք, Հանղուզներիս ծափահարեց ամեն զեկա՝ Զեկա Պետրովին, Վասիլեին զեկա։ Որբուկների նման ահա մենք տունդրայով, Ճանապարհից սակայն հեռու՝ արահետով, Գնում էինք, բայց ո՞ւր՝ Մոսկվա՞, թե՞ Մոնղոլիա, Այդ զզվելին չէր իմանում, ես՝ առավել։ Համոզեցի մինչև՝ որտեղ մայրամուտ կա, Արևմուտքը հենց այնտեղ է, ճանկեց ՉԵԿԱ-ն Զեկա Պետրովին, վասիլևին զեկա։ Գնդապետի մասին տրվեց մի հրաման, Որ բռնել է երկու խոշոր քրեական. Նա ստացավ փող ու երկու շքանշան, Իսկ մենք՝ նրա հարվածները ուրախության։ ՍՆր ժամկետին նոր ժամկետ էլ ավելացավ, Ու մենք հիմա նույնն ենք դարձյալ՝ էլի զեկա՝ Զեկա վասիլև և Պետրով զեկա։
1 Զեկա - բանտարկյալ կալանավոր։
2 Սւսյդանշիկ - գուլ՝ գնացքներում և կայարաններում։
3 ԴուՏաշնրկ ֊բնակարանային գող:
 
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007