Եթե օդիէւ կյանքում լիներ մեկինը լոկ, Ա՜յ, կլիներ հրաշք բան, Բայց միշտ է) ծխելը՝ երկուսին, Բայց միշտ էլ խմելը՝ երեքին, Մեկինն ի՞նչն է արդյոք. Մեկինը լոկ՝ օրորոց ու գերեզման։ Նախկինում դեռ ծեգից Հնչում էր միշտ երգը, Թե ինչպես մեր բակից Ցրվեցին ամենքը՝ Անհասցե ու անհետ, Երկար ու անժամկետ։ Ասում են, թե կինը միշտ էլ մեկինն է լոկ. Հնուց ի վեր ընդունված բան, Բայց լինում է կին՝ երկուսին. Բայց լինում է կին՝ երեքին. Մեկինն ի՞նչն է արդյոք. Մեկինը լոկ՝ օրորոց ու գերեզման։ Նախկինում դեռ ծեգից Հնչում էր միշտ երգը, Թե ինչպես մեր բակից Ցրվեցին ամենքը՝ Անհասցե ու անհետ, Երկար ու անժամկետ: Ինչքա՜ն տղերք են ապրում մեր շենքում, Ինչքա՜ն տղերք էլ՝ շենքում հարևան, Ինչքա՜ն գոդականներ են երգերս երգում, Ինչքա՜ն կնստեն դեռևս գողական՝ Անհասցե ու անհետ, Երկար ու անժամկետ։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007