Ինչի՞ համար համարվեմ ավազակ ու սրիկա, Անտիսեմիւո դառնալը շահավետ չի՞ դրանից, Նրանց օգտին օրենքներ թեկուզ առայժմ չկան, Խրախուսվում են սակայն միլիոնավոր մարդկանցից։ Որոշեցի ուրեմն՝ ինչ-որ մեկը կծեծվի, Սակայն գոնե չիմանա՞մ՝ այդ սեմիտներն ովքեր են. Բա որ նրանց պատճառով ինձ ինչ-որ բան պատահի, Մեկ էլ տեսար պարզվեց՝ օրինավոր մարդիկ են։ Բայց իմ րնկեր և ուսուցիչ հարբեցողը խանութից Բացատրեց, որ նրանք հրեաներ են հասարակ, Ա՜յ հրաշք բան, եղբայրնե՛ր, ես ցնծում եմ հրճվանքից՝ Հիմա հանգիստ եմ այնքան, էլ միտք ունի՞ վախենալ։ Մեծ ժամանակ պահանջեց սրտապնդվելս սակայն, Էյնշտհյնի նկատմամբ ակնածանք եմ ունեցել, Ժողովուրդն ինձ կների, բայց հարցնում եմ ակամա, Թե Աբրահամ Լինկոլնին, վերջիվերջո, ո՞ւր խցկեմ։ Ստալրնից հալածված Կապլերն էլ է նրանց մեջ, Նաե Չարլի Չապլինն ու բյուր զոհերը ֆաշիզմի, Ռաբինովիչն իմ ընկեր (թիվն այս դառնում է անվերջ), Նրանց թվամ է նույնիսկ հիմնադիրը մարքսիզմի։ Բայց մի փոքրիկ գործի մեջ նայն հարբեցողն ասաց ինձ. «Նրանք արյուն են խմում քրիստոնյա մածուկի», Իսկ գարեջուր խմելիս տղաներն էլ ասացին, Որ շատ հնում այդ մարդիկ խաչ են հանել Հիսուսին։ Տաք արյուն է նրանց պետք, նրանք, ես ձեր... տականքնե՜ր, Նույնիսկ փղին վանդակում տանջել են ու սպանել, Ժողովրդից այդ մարդիկ, հիմա արդեն ես գիտեմ, Անցած տարվա մեր հացի ամբողջ բերքն են գողացել։ Ե՜վ Կուլակի ու Կագանյան երկաթգծի երկայնքով Ամառանոց են սարքել և աստծո պես են ապրում, Ամեն ինչի պատրաստ եմ՝ բռնությամբ թե ճնշումով, Ջհուդներին խփելով՝ Ռուսաստանն եմ փրկում։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007