Եղբայրական գերեզմաններին չեն դնում խաչեր. Եվ այրի կանայք չեն անում կական, Ինչ-որ մեկր դրանց վրա դնում է ծաղկեփնջեր, Եվ կրակն են վառում Հավերժական։ Այստեղ առաջ վտքրիկ ցցվածքն էր մերկ հողաթմբի, Իսկ հիմա՝ գրանիտե սալիկներ, Այստեղ չկա ոչ մի անհատական ճակատագիր, Դրանք բոլորր մեկում են ձուլվել։ Իսկ Հավերժական կրակի մեջ, տե՛ս, բոցապատ տանկ է, Վառվող ռուսական հյուղակ ու խրճիթ, Վառվող Սմոլենսկն ու վառվող Ռայխստագն է, Վառվող ու հրկիզվող զինվորի սիրտ։ Եղբայրական գերեզմանների մոտ չկան կոծող այրիներ, Ամուր մարդիկ են լոկ գալիս այսւոեղ, Եղբայրական գերեզմաններին չեն դնում խաչեր, Բայց մի՞թե դրանից հեշտ է ու թեթև։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007