Կյանքում սիրել եմ կին ու խենթություն Ու միշտ էլ հասել իմ ցանկացածին, Եվ ինչեր ասես, որ չեն քչփչում Սիրային կյանք ու գործերիս մասին: Ու մի անգամ էլ իմ ճանապարհին Հենց ծովի ափին, կատակ չեմ անում, Ես հանդիպեցի նրանցից մեկին, Որ այնքան շատ են եղել իմ կյանքում: Նա ուներ կարգին լայն աշխարհայացք, Նա ուներ կարգին պարզ ու բաց հոգի, Ուներ գերազանց մարմնակառուցվածք, Իսկ ես՝ գրպաններ առանց կոպեկի: Մատանիներ են ուզածը նվեր, Գինետներ ու թանկ օծանելիք, Իսկ փոխարենը մի քիչ հաճույքներ Ծառայությունից իր կասկածելի: «Ես քեզ, - ասում էր, - Վասյա, անգինս, Ամենաթանկը կտամ, ինչ ունեմ...»: «Դե ինչ հարյուրով համաձայն եմ ես, Եթե ավելի, ընկերոջս հետ հալալ կկիսվեմ»: Կանայք կատաղած ձիեր են կարծես, Որ վրնջում ու կրծոտում են սանձ, Գուցե ինչ-որ բան չհասկացա ես, Որ նա նեղացավ ինձնից ու գնաց: Մի ամիս հետո հուզումներն հանգան, Մի ամիս հետո նա եկավ կրկին, Ես այն համոզումն ունեմ այս անգամ, Որ համաձայն է իմ ասած գնին:        
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 1999