Թուրքիայիս կամ Պակիսաանին սահմանամերձ Չեզոք գոտաց մի քիչ այս կողմ, ուր թփուտն է, Կապիտանն ու սահմանապահ տղերքն են մեր, Իսկ ձախ կողմում արղեն նրանց դիտակետն է։ Մինչդեռ չեզոք գոտում այնքան ծաղիկներ կան՝ Արտասովոր գեղեցկության։ Կապիտանի հարսնացուն է եկել կանչով, Որ պսակվեն։ Բլբլում է, խոսում անվերջ՝ ՀարսնացուիԱ չարախացնե՞լ ծաղկեփնջով, Առանց ծաղկի ինչ հարսանիք, քեֆ է ու վերջ։ Մինչդեռ չեզոք գոտում այնքան ծաղիկներ կան՝ Արտասովոր գեղեցկության։ Նրանց պետի մոտ էլ, կարծես խոսացած բան, Սիրած կին է եկել ինչպես ձին խենթաբաշ Եվ «Սիրելիս, - թուրքերեն է ասում սակայն, - ճոխ հարսանիք թող որ լինի, առատ շաբաշ»: Մինչդեռ չեզոք գոտում այնքան ծաղիկներ կան՝ Արտասովոր գեղեցկության։ Սահմանապահ քաջ տղերքից մի եռյակի Հանձնարարվեց, որ միանան կապիտանին, Ո՞վ իմանար, որ ասիացիք հանկարծակի Հենց այդ գիշեր կմոտենան ծաղկաստանին: Մինչդեռ չեզոք գոտում այնքան ծաղիկներ կան՝ Արտասովոր գեղեցկության։ Կապիտանը լալ հարբած է ծաղկանց բույրից, Տախտակի պես հարբած է և պետը նրանց, Սա գլորվեց... թուրքերեն «ա՜խ» թռավ շուրթից, Մեր քրվելով՝ կապիտանը վայր թրմվւաց։ Մինչդեռ չեզոք գոտում այնքան ծաղիկներ կան՝ Արտասովոր գեղեցկության։ Եվ քնած է կապիտանը, իսկ երազում Սահմանն է բաց՝ հանց Կրեմլի դարպասները... Նա ուզում էր մի քիչ շրջել չեզոք գոտում, Նրան հեչ էլ պետք չէր օտար այդ սահմանը։ Ի՞նչ վատ բան կար, չէ՞ որ հողը ոչ մեկինն է, Չեզոք հող է, չեզոք գոտի... Իսկ այդ չեզոք գոտում այնքան ծաղիկներ կան՝ Արտասովոր գեղեցկության։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007