Թեկուզ ոչ թուխպ, ո՛չ ամպիկ կար Այդ տարի իմ հորիզոնին. Բայց ուղեկցի հանդիպեցի ես մ|ւ անգամ, Ծանոթացե՛ք, ես կպատմեմ նրա մասին։ Նա հարցրեց. «Ձեզ ու՞ր»: Ասի. «Միս* Վոլոգդա»: «Մինչ Վոլոգդա, փորձանքների լոկ կեսն է դա»: Իմ ճամպրուկր օղիներից է տրաքվում, Ինչպես կարգն է, առաջարկ եմ անում նրան. «Գուցե խմե՞նք, որ ճանաչենք մենք մեկմեկու, Տեսնենք՝ ո՞վ շուտ կկոտրվի, կխեղճանա»: Նա ինձ ասաց. «Իջնելու ենք Վոլոգդայում, Իսկ վոլոգդան, դու էլ գիտես, շատ է հեռու»: Ես չեմ հիշում՜ նա՞ շուտ, թե՞ ես կոտրվեցի, Հիշում եմ, որ հա լցնում էր, հաճոյանում, Երբ իմ լեզվի կապերն իսպառ արձակվեցին, Քովում էի ինչ֊որ մեկին ու հեկեկում։ Եվ արթնացա ես Վոլոգդա այդ քաղաքում. Սակայն որտե՞ղ, սպանիր ինձ, ես չեմ հիշում։ Իսկ հետո գործ կպցրեցին հենց այնտեղ ինձ Քրեական օրենսգրքի մի հոդվածով. Հանգստացրին. «Կհարթվի դեռ ամեն ինչ», Ժամկետ տվին՝ ինձ սթափվել չթողնելով: Եվ մնացի ես Վոլոգդա այդ քաղաքում, Իսկ Վոլոգդան, արդեն գիտեմ, շատ է հեռու։ Ինձ հիսունութ հոդվածով են դատապարտում, Ասում, «Ջահել, դեմդ երկար մի կյանք դեռ կա», Իմանայի, թե ում հետ եմ օդի խմում, Առը՛ հա, թե նա կհասներ մինչ Վոլոգդա։ Նա իր համար ապրում է դեռ Վոլոգդայում, Ես՝ Հյուսիսում, իսկ Հյուսիսը շատ է հեռու։ Տարիները ջնջել են ցավ ու անարգանք, Սակայն հիմա շղթաներ եմ կրում կարծես, Եվ չավապանց անհրաժեշտ է, որ մի անգամ Այն ուղեկցին գոնե նորից հանդիպեմ ես։ Բայց ապրում է նա Վոլոգդա իր քաղաքում, Եu՝ Հյուսիսում, իսկ Հյուսիսը շատ է հեռու։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007