Հարբել եմ կարծես իրոք ես արդեն մենակությունից. Ձայներ եմ լսում յուրաքանչյուր օր, գիշերներն անգամ... Լսում եմ ահա՝ հայրանունով են հանկարծ դիմում ինձ, Նայեմ՝ ինչ տեսնեմ, ահա սատանան, ա՛յ քեգ հրաշք բան։ Իմ առջև ահա նա ծամածռվում, աչքով է անում, Իսկ ես ցածրաձայն ասում եմ, քանզի էլ չեմ դիմանում. «Կոնյակով, ախպե՛ր, հարբել եմ կարգին, հապա ի՛նձ նայիր. Իսկ քո խմածը թունավոր սպիրտ՝ դենատուրատ է, Ի՛նձ լսիր, ա՛յ սա... սատա՚-սատանա՛, այ սատանայիկ, Նստիր իմ կողքին, ուրախ կլինեմ, չեմ կարող ստել։ Գրողը տանի, մի՞թե դու իրոք այդքան վախկոտ ես, Քեզ համար, ի՞նչ է, խաչակնքե՞մ, որ իմ ուսից իջնես»: Սատանան ասաց, որ Բորիսովին ծանոթ է ինքը (Դա մեր տնային կառավարիչն է՝ խմող էն գլխից), Երկու թշերով սատանան հաց էր ուտում - լափոտում, Առանց խորշելու օգտվում նաև իմ լավ կոնյակից։ Սակայն կոնյակը վերջացավ, ոչինչ, կգտնենք ելքը, Երեք կայարան կանցնենք ու կառնենք՝ ինչքան որ պետք է։ Մի քիչ քնեցի։ Կայարաններով ււատանան գնաց... Երբ արթնանում եմ, նորից... նա ինքը, վախ մտավ հոգիս, Նա նոր ձևով էր ինձ ներկայանում, և կամ ինձ թվաց, Կամ էլ այդ ես եմ նրան ընդունում այլ կերպ՝ հենց կողքիս։ Սատանան մեր էր քրվում անընդհատ, հետո էլուգում Ինձ հետ համբուրվել և մտերմաբար իր պոչն էր շարժում։ Թուլանալու չափ ծիծաղում էի նրա երեսին, Իրեն հարցրի. «Ինչպե՞ս են արդյոք այնտեղ՝ դժոխքում, Ընդանում, ասենք, մեզ նման մարդկանց՝ հարբեցողներին, Ասում են՝ նրանց սպիրտի մեջ են այնտեղ տապակում»: Սատանան նորից հայհոյում է ու ինձ պատասխանում. «Հանդեսն այնտեղ էլ հարկավոր մարդը չի ղեկավարում...»: ...Ամեն ինչ պրծավ, և իմ սենյակը լավ լուսավորվեց. Ու ես ցանկացա իմ ււատանային խումարահանհլ, Բայց նա կարծես թե հալվել էր արդեն լճափոսի մեջ... Ես մինչև հիմա դեռ սպասում եմ՝ երբ կգա մեկ էլ, Ո՛չ նրա համար՝ իբր գժվել եմ ու ցնդել հավետ, Այլ որ ավելի լավ է սատանի, քան ինքս ինձ հետ։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007