Հարված, հարվա՛ծ, հարվածաշա՚ր, էլի՛ հարված՝ ցավոտ, Բորիս Բատկեևը (Կրասնոդար) Հասցնում է ապերկոտ։ էլի անկյուն քշեց նա ինձ, էլի հազիվ պրծա, Նոր ապերկոտ՝ արդեն ձախից, Վատ զգացի, ընկա։ Իսկ խորհում էր Բոսոկեևը՜ իմ ծնոտը նախշած Եվ ապրելն է հրաշք կյանքում, և՛ հենց կյանքն է հրաշք.. Դեռ յոթ հաշվին պառկած եմ ես, Սնրոնք ախ են քաշում, Ոտքի կանգնում, խաբս եմ տալիս, Միավոր եմ շահում։ Ճիշտ չէ, որ ես վերջի համար Խնայում եմ ուժն իմ, Ես դեռ մանկուց անկարող եմ Խփել մարդու դեմքին։ Բայց խորհում էր Բուտկեևը՝ իմ կոդերը ջարդած. Եվ ապրելն է հրաշք կյանքում, և հենց կյանքն է հրաշք... Տրիբունան աղմկում է. «Նա վախկոտ է, խփի՛ր», Բոսոկեևր մոտ է նետվում, Ես՝ պարանը դեպի։ Բայց նա անցավ մոտիկ մարտի՝ Սիրիրյակ Է համա», ՝ ՚ Էյս ասացի նրան. «Ա՛յ գիժ, ԴոԱհ մի քիչ շունչ առ»: Բայց չլսեց իմ ասածը, մտածում Էր շնչատ, Որ ապրելն Է հրաշք կյանքում, և հենց կյանքն Է հրաշք։ Խփում Է նա, այ առողջ դև՜, Հաստատ փորձանք կգա, Սա կռիվ չէ, այլ մրցույթ Է Խիզախների համար։ Նա խփում էր ինձ անընդհատ Եվ... ուժ չուներ արդեն, Մրցավարը գտավ, որ այդ Ես եմ նրան հաղթել։ Պառկել էր սա ու խորհում էր՝ կյանքն հրաշք է։ Մեկի համար անշուշտ այո, մյուսին՝ ա՛ռ քեզ...
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007