Տանջեցին, Գործերն ինձ տանջեցին մշտապես, ամեն օր, ամեն ժամ, Վառեցին, Լոկ մոխիր թողեցին, ինձանից՝ լոկ ստվեր, ես չկամ։ Դու այսօր Թերևս հոգնեցիր սպասել, գնացել, քնած ես, Ինչ կա որ, Միգուցե մտովի դեռ ինձ հետ զրուցես։ Դա հիմա Ինձ պետք է մի գիշեր նվիրես, նվիրես, Հավատա՝ Միմիայն կխոսենք՝ դու և ես։ Բայց դարձյալ Ծագել են նոր գործեր, նոր գործեր, վերջ չկա. Գալ-գնալ, Հասցնել կամ ճարել... Ո՛չ, նորից չգտա, չգտա։ Փորձանք է, Թվամ է, թե արդեն չեմ հասնի իմ բախտին, Ախ, միշտ էլ Հերթի մեջ վերջինն ես, թանկագի՛ն։ Դու հիմա Ինձ պետք է մի գիշեր նվիրես, նվիրես, Հավատա՝ Մենք երկար կխոսենք՝ դու և ես։ Չեն տեսնում Աղջիկներն ինձ վաղուց, գործեր են՝ անսպառ ու անվերջ, Ու հանկարծ... Գործ չկա, գործ չկա, վառվեցին գործերը մինչե վերջ։ Ողջ տարին Սպասել, բայց արդեն մի օր էլ սպասել չէր ոպում, Շատ բարի, Եբբ արդեն գործ չկա, ու հոգսն ինձ չի հուզում։ Դու հիմա Ինձ պետք է մի գիշեր նվիրես, նվիրես, Հավատա՝ Չենք խոսի դու ե ես։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007