Բարե՛, Կոլյա՚, սիրելիս, ղու իմ ընկե՛ր աննման, Իմ նամակի սկզբում քեզ բարև եմ ուղարկում, Ահա կգաս, բայց վայ թե՝ գործնական ու տոնական, Դու գյուղխորհուրդ շտապես՝ չմտնելով անգամ տուն։ Հենց գնացիր, կնանիք ձայնիս վրա թափվեցին, «Բաժանմանը, - ասում են, - ա՜խ, դժվար է դիմանալ», Քո հետևից տխրեցի, և ինձ հազիվ պահեցին, Թեկուզ այնքան պատճառ կա, որ կարոտն ինձ չտանջի։ Պաշկան եկավ այդ պահին՝ բո քավորը անիծված, Չտրվեցի հազիվհազ, նույնիսկ դողում եմ հիմա, Նա հրեք օր, դու հաշվիր, շրջում է չար ու հարբած, Հետապնդելը նախքան՝ խմում է, որ քաջանա։ Դուրս են տափս՝ իբր դու մեծ պարգև ես ստացել, Իբր Բորկան՝ մեր բուղան, չեմպիոնն է լավագույն, Ցփ համար այդ ուժեղ քեզ խանդում եմ առավել եվ ավելի շատ սիրում, քան թե նա է քեզ սիրում։ Ես երազում տեսա քեզ՝ հարբած, մռայլ ու դաժան, Թե վատ բան ես մտածում, զուր մի՛ տանջիր քո հոգիս, Գյուղատնտեսն էր ինձ հետ, ու ման եկանք մի ողջ ժամ, Դու այլ բան մի՛ մտածիր, խոսում էինք քո մասին։ Ես դեռ ոչինչ, սակայն դու... քո մասին եմ մտածում. Ս՜եզ մոտ եկավ վերջերս մի կարևոր չինովնիկ, «Մայրաքաղաքն - ասում է, - այլասերվել է կարգին, Տղամարդիկ - ասում է, - քիչ են, քան թե կնանիք»: ԿոՍա՛, այդտեղ մի՛ խմիր, դա տան համար վնաս է, Տանն ամեն ինչ կարող ես, նույնիսկ՝ հարբել չափից շատ, Ուրիշ ոչ ոք ինձ պետը չի, գյուղատնտեսը նույնիսկ, Կուլտուրական մարդ է, բայց հեչ բան է քո համեմատ։ Անձրևելրս ջուրն արդեն հին ամբարն է լցվում մեր. Ո՞վ կարող է առանց քեզ գործ անել մեր ամբարում, Վերաղարձիր ոնց կուզես, սպասում եմ անհամբեր, Թե կարող ես, գրի՛ր, թե այդտեղ ինչ են վաճառում։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007