Զառիթափի երկարությամբ անդնդակախ, հենց կիպ եզրին, Եu ձիերիս խարազանով հարվածում ու հալածում եմ, Օդը ինչ-nր չի հերիքում, քամի խմում, կուլ եմ տափս մշուշր սին, Զգում մահվան զմայլանքով՝ կործանվում եմ, կործանվում եմ։ Մի ԲՐչ դանդաղորեն, ձիե՛ր, մի քիչ դանդաղորեն, Դուք պնդահյոտ խարազանին մի՚անսացեո. Սակայն ինչ-որ շատ քմահաճ ձիեր են ինձ բաժին ընկել, Եվ ես ապրել չհասցրի, չեմ հասցնի և երգելը վերջացնել։ Ձիերին կջրեմ, քառյակը կավարտեմ, Գոնե մի ակնթարթ դեռ կողքի կկանգնեմ։ Կկորչեմ ես, մրրիկը ինձ փետուրիկով կավլի ափից, Եվ սահնակով ձյան մեջ ծհգին քառատրոփ ինձ քաշ կտան, Գոնե մի քիչ դուք, ի՛մ ձիեր, թուլացրեք թափը վազքի, Գոնե մի՜ քիչ, որ երկարի ուղին՝ վերջին ապաստարան։ Մի քիչ դանդաղորեն, ձիեր, մի քիչ դանդաղորեն, Խարազանն ու մտրակը ձեզ կարգադիր չեն. Սակայն ինչ-որ շատ քմահաճ ձիեր են ինձ բաժին ընկել, Եվ ես ապրել չհասցրի, չեմ հասցնի և երգելը վերջացնել։ Ձիերին կջրեմ, քառյակը կավարտեմ, Գոնե մի ակնթարթ դեռ կողքի կկանգնեմ։ Մենք հասցրինք... Աստծո մոտ հյուր գնալը երբեք ուշ չէ, Սակայն ի՞նչ են երգում այնտեղ հրեշտակնհրը չարաձայն, Իսկ գուցե դա զանգա՞կ է, որ թուլացել է հեծկլտոցից, Իսկ գուցե այդ ե՞ս եմ գոռում, որ ձիերը դանդաղ գնան։ Մի քիչ դանդաղորեն, ձիեր, մի քիչ դանդաղորեն, Մի սլացեք արշավակի, աղաչում եմ, Սակայն ինչ-որ շատ քմահաճ ձիեր են ինձ բաժին ընկել, Եթե ապրել չհասցրի, գեթ երգելը վերջացնեմ։ Ձիերին կջրեմ, քառյակը կավարտեմ, Գոնե մի ակնթարթ դեռ կողքի կկանգնեմ։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007