Լսե՛ք ինձ բոլորդ, օհո - հո՛, էհե՚-հե՛, Լսե՛ք ինձ՝ Թութակին ծովահեն։ Ծնվել ես՝ ես հազար և ինչ - որ մի թվի՝ Րանանա-լհանա-անտառի թավուտում, Իմ հայրը, որ խոսել չգիտեր այդ պահին, Եղել է թութաթակ կակադուն։ Կուսական աստառը լքեցի շուտով ես, Ինձ գերի վերցրեց ժանտ Ֆերնանդը Կորտես, Նա իմ խեղճ հոր վրա սկսեց բղավել, Իսկ հայրս Ֆերնանղին ի՞նչ ասեր, երբ խոսել Չէր կարող, մի բառ էլ չգիտեր։ Որպեսզի մուռ հանեմ, ողջ օրն ու օր օրի Սերտհւյի երեք բառ, ոչ մի բառ ավելի, Ստիպում էի ինձ, ինձ ասում՝ կրկնի՛ր. «Կարամբա», «Կորրիդա» և «Գրողը տանի»: Լսե՛ք ինձ բոլորդ, օհո՚-հո՛, էհե՚-հե՛, Զրույցը Թութակի՝ ծովահեն... Ետդարձի մեր ճամփին սկսվեց փոթորիկ, Ինձ համար չափազանց դժվար էր, Մի աս՚գլո-ֆրեգատ, որ կոչվում էր «բրիգ», Մոտեցավ ու ճանկեց նավը մեր։ Երեք օր ու երկու մութ գիշեր՝ ձեռնամարտ, Եվ դաժան մի այլ հեն գերեց ինձ որպես մարդ, Սկսվեց զանազան նավերով իմ ուղին Հարավ ու հյուսիսի ջրերում ծովային Զանազան նավերով հենային։ Ինձ սուրճ ու կակաո, կեր էին մատուցում, Որ իրենց ողջունեմ. «Հայա դու յու դու». Բայց լսում էին միշտ բառերս մի բանի՝ «Կարամբա», «Կորրիղա» և «Գրողը տանի»: Լսե՛ք ինձ բոլորդ, օհո՛-հո՛, էհե՛-հե՚, Լսե՛ք ինձ՝ Թութակին ծովահեն։ Ես որպես ծովահեն շուրջ մի դար աղացի, Ի՞նչ օգուտ... գրեթե մի չնչին գումարով Ինձ ծախեց ճորտության մի կորած նավաստի, Երբ արդեն թանկ էի և խոսող։ Ջարդեց իր դանակը մեջտեղից թուրք փաշան, Երբ նրան ասացի. «Սալա՛մ, Պաշա», Կաթվածը պարզապես հարվածեց փաշային, Երբ որ նա իմացավ, որ նաե գրում եմ, Կարդում եմ, երգում եմ, պարում եմ։ Հնդկաստան տեսա ես, Չինաստան և Իրաք, Ես անհատ-ա-կան եմ, ոչ հիմար մի թութակ (Այդպես են մտածում լոկ մարդիկ վայրենի), Կարամբա, Կորրիդա։ Եվ՝ գրողը տանի։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007