Հալից ընկել արդեն, քիչ է մնամ՝ պայթեմ, Կրկնությանն է սակայն օրն այս ճիշտ երեկվա, Շուրջկալեցին նորից, ու իմ բանը բուրդ է, Ուրախ քշում են ինձ դարանների վրա։ Երկփոդանու որոտ եղեգնուտից անվերջ, Այնտեղ որսորդներ են՛ պահված թփուտներում, Թավալգլոր տվող գայլերն ահա ձյան մեջ Թիրախներ են դարձել կենդանի ու շարժուն։ Գայլաորս է գնում, գայլաորս է գնում, Գորշ գիշատվի որս է՝ թե մոր, թե՛ լակոտի, Մարդկանց հարայ-հրոց, շների հաչ՝ ործկուն, Իսկ ձյան վրա՝ արյուն, նիշեր դրոշակի։ Հավասար չեն տանում որսկանները խաղը Գայլերի հետ, սակայն ձեռքերն իսկ չեն դողում, Դրոշներով փակել-ցանկապատել վայրը Ու անվրեպ, վստահ կրակում են, խփում։ Գայլը անկարող է ավանդույթը խախտել, Այն, որ ծնված օրից, երբ կույր լակոտ էր մի, Մոր կաթի հետ ծծել, ներծծել է, լափել. - Դրոշների վրա գնալ չի կարելի։ Գայլաորս է գնում, գայլաորս է գնում, Գորշ գիշատչի որս է՝ թե մոր, թե՛ լակոտի, Մարդկանց հարայ-հրոց, շների հաչ՝ ործկուն, Իսկ ձյան վրա՝ արյուն, նիշեր դրոշակի։ Տեր ենք արագաշարժ ծնոտի ու ոտի, էլ ինչո՞ւ ենք իզուր, ասա՛, ոհմակապե՚տ, Հալածատանջ սուրում համազարկը դեպի, Ոչ թե փորձում հաղթել արգելք ու անջրպետ։ Գայլը չի էլ կարող, այլ կերպ պարտավոր չէ, Իմ ժամանակն ահա սպառվում է կարծես, Նենգ ժպտալով պարզեց հրացանը ձեռքի Այն որսորդը, որի ստույգ բաժինն եմ ես։ Գայլաորս է գնում, գայլաորս է գնում, Գորշ գիշատչի որս է՝ թե մոր, թե լակոտի, Մարդկանց հարայ-հրոց, շների հաչ՝ ործկուն, Իսկ ձյան վրա՝ արյուն, նիշեր դրոշակի։ Կյանքի տենչը սակայն հեգությանս հաղթեց՝ Վերջին ճիգ-ոստյունով դրոշներից անցա, Հրճվանքիս մեջ՝ օդում, ես լսեցի արդեն Ապշած մարդկանց ձայնն ու ճիչը զարմացական։ Հալից ընկել արդեն, քիչ է մնում՝ պայթեմ, Սակայն արդեն այլ կերպ, ոչ թե հենց երեկվա, Շուրջկալեցին նորից, ու իմ րանը բուրդ էր, Որսկանների ձեռքը, առը, ոչինչ չընկավ։ Գայլաորս է գնում, գայլաորս է գնում, Գորշ գիշատչի որս է՝ թե՛ մոր, թե՛ լակոտի, Մարդկանց հարայ-հրոց, շների հաչ՝ ործկուն, Իսկ ձյան վրա՝ արյուն, նիշեր դրոշակի։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007